«Հայելի» կայքին տված հարցազրույցում «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը պատասխանելով հարցեին, որ եթե իրեն առաջարկվի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը՝ կընդունի՞ այն, ասել է. «Բազմիցս ասել եմ՝ Սերժ Սարգսյանի առաջարկով, հանձնարարությամբ ես կլինեմ ցանկացած տեղ, ցանկացած գործունեության մեջ, որը միանշանակ նպաստելու է մեր պետության զարգացման գործընթացներին»:
Նա իրոք բազմիցս ասել է, որ Սերժ Սարգսյանի հրամանով, կամ առաջարկով, կամ հանձնարարությամբ կլինի՝ ցանկացած տեղ, «այդ թվում նաեւ դժոխքի դարպասների պահակը»:
Համադրելով նրա այս երկու արտահայտությունները՝ ստացվում է, որ հնարավոր է համարվում, թե դժոխքի դարպասների պահակ լինելը կարող է եւ նպաստել մեր պետության զարգացման գործընթացներին:
Մեղա, մեղա, Աստված:
Կարդացեք նաև