«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն այսօր Ադրբեջանին մղում է շատ վտանգավոր արկածախնդրության»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին զարգացումներին՝ ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա պատկերավոր համեմատություն անելով՝ նկատեց. «Ադրբեջանը ձգտում է ցանցից իր համար դուրս բերել «ոսկե ձկնիկ»՝ ԼՂՀ-ն, ինչը ոչ իրատեսական հեռանկար է: Աստված մի արասցե, բայց եթե ռազմական գործողություններ սկսվեն, ոչ ոք չի կարող երաշխավորել դրանց արդյունքը եւ այն, թե նրանք, ովքեր հրահրել էին հակամարտությունը, ինչպիսի որոշումներ կարող են ընդունել դրա ավարտին»:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև