Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Լեհաստանի տարածքում սկսվել է սկանդալով:
Մոտ 50 խուլիգաններ Ռուսաստան-Չեխիա հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ ներխուժել են Լոձ քաղաքի կենտրոնում գտնվող բարերից մեկը, որտեղ ժամանակ էին անցկացնում ռուս ֆուտբոլասերները եւ դաժանորեն ծեծելուց հետո անհետացել են:
Մամուլի եւ ականատեսների վկայությամբ հանցագործներն օբյեկտին մոտեցել են մեքենաներով: Այդ պահին ներսում ռուսներից բացի եղել են նաեւ անգլիախոս զբոսաշրջիկներ, որոնք նույնպես տուժել են: Կարծիք կա, որ ծեծուջարդը նախապես պլանավորված էր, որովհետեւ խուլիգանները դիմակավորված են եղել:
Ոստիկանությունը «պատժիչ» խմբին չի հայտնաբերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ