ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն ու Ժոզեֆ Դեբոնո Գրեխն հունիսի 12-14-ը այցելելու են Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունը:
Համազեկուցողների այցի նպատակը Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը գնահատական տալն է, ինչը մասնավորապես վերաբերում է արդարադատությանը, հանդուրժողականությանը, տեղական ու տարածաշրջանային ժողովրդավարությանը:
Համազեկուցողները Բաքվում հանդիպումներ են ունենալու արդարադատության նախարարի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների առաջնորդների, գլխավոր դատախազի և գերագույն դատարանի նախագահի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության, ինչպես նաև կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ: