Հատված Արցախյան ազատամարտի հերոս, պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանի հարցազրույցից:
-Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան 3 միլիարդ դոլար է: Սա նշանակո՞ւմ է, որ ադրբեջանական բանակը նույնքան ուժեղ է:
-Կարծում եմ, եւ դրա համար որոշակի հավաստի տվյալներ կան, որ ադրբեջանական բանակին ուղղակի հրահանգ է տրված սահմանային դիվերսիաների միջոցով սեփական ժողովրդին ցույց տալ զինված ուժերի իբր հզորությունը: Եթե այդ 3 միլիարդը, իրոք, գոնե ինչ-որ չափով հզորացրած լիներ ադրբեջանական բանակը, զինված ուժերը մարտական վիճակի բերված լինեին, նման ավանտյուրաներ չէին անի:
Իրական պատկերը այսօրվա տեխնոլոգիաների միջոցով շատ հեշտ է պարզել: Վերջին օրերի դիվերսիաների հետեւանքով ադրբեջանական կողմը հզոր հակահարվածներ է ստացել ու անհամեմատ մեծ կորուստներ է ունեցել: Ադրբեջանը բացահայտորեն պատրաստ չէ պատերազմի: Հակառակ դեպքում նրանք չէին հապաղի եւ դիվերսիաները վաղուց վերածած կլինեին պատերազմական գործողությունների:
Ադրբեջանը չունի այնպիսի բանակ, որը կարող է, ունակ է պատերազմել: Այդ բանակը բոլորովին ուրիշ նպատակների համար է։
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»