Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժողները տուգանվեցին

Հունիս 08,2012 22:04

53.000-ական դրամ տուգանք սահմանվեց Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակներն ապամոնտաժելու փորձի համար։
Այսօր Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը վճռեց կրպակների ապամոնտաժող խմբի անդամ Մանվել Սարգսյանից, Կարեն Շիկոնյանից  որպես տույժ գանձել 50,000 դրամ  ոստիկանության օգտին, ինչպես նաեւ  3000-ը ՀՀ օգտին։  Նույն որոշումը կայացրեց նաեւ դատավոր Արծրուն Միրզոյանը ապամոնտաժող Կարո Եղնուկյանի նկատմամբ։

Մինչեւ դատավոր Աղասի Դարբինյանի դահլիճ մտնելը, ներկա բնապահպանները պահանջում էին վճիռն ընթերցել ավելի մեծ դահլիճում, որպեսզի բոլորը կարողանան լսել։ Սակայն դատավորը, չանսալով ակցիայի մասնակիցների պահանջը, ընթերցեց եւ հեռացավ։ Վճիռը ակտիվիստներն «ընդունեցին» ծափողջույններով։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930