Աշխարհի ամենաթանկ անկողին ասելով` կարելի է կարծել , որ անկողինը պատված է ոսկուց կամ ինչ-որ այլ թանկարժեք մետաղներից, սակայն նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անկողինը գետնի վրա չէ, այլ` օդում, նկարները նայելուց կարող է ձեզ թվալ, թե պարանների մեջ է գաղտնիքը, սակայն նրա հիմնական գաղտնիքը մագնիսական դաշտի շնորհիվ է, որ անկողինը կարող է օդում պահել 200 կգ, իսկ պարանները նրա համար է, որ չտեղաշարժվի: Արտասովոր անկողինն արժե 1.6 միլիոն դոլար:
Հանրահայտ «Swatch» ժամացույցների բրենդը ի սկզբանե կոչվել է «second watch» ` երկրորդ ժամացույց: Ընկերության սլոգանը սկզբում եղել է հետևյալը. «Դուք ունեք երկրորդ բնակարանը, ինչո՞ւ չունենալ երկրորդ ժամացույց»:
Ալբանիայում գլխով «այո» ասելը համարվում է ասել ոչ, իսկ ոչ ասելը` այո: