Լրահոս
Օրվա լրահոսը

Լքված վագոնները հնարավոր է նորոգել

Հունիս 08,2012 18:40

Արդեն մի քանի տարի է՝ ինչ Մանկական երկաթուղում երեխաներին չի զվարճացնում սպիտակ պոնին։ Այգու աշխատողները հստակ չգիտեն, թե որն է պատճառը։ Ասում են՝ կամ սատկել է, կամ էլ կենդանաբանական այգի են տարել։ Մանկական երկաթուղում այս օրերին չի գործում նաև մանկական փոխադրամիջոցը, որը Մաշտոցի պողոտային հարակից հատվածից երեխաներին տանում էր Մանկական երկաթուղի։ Այգում աշխատակիցներն ասացին, որ մի քանի օրից այն կրկին գործի կդրվի։

Մանկական երկաթուղի տանող միակ ոտքի ճանապարհն անցնում է թունելի միջով։ Մանուկների զվարճանքի վայր տանող այս ճանապարհը համարվում է մայրաքաղաքի ամենամեծ գետնացումը, որն այնքան էլ չի փայլում մաքրությունից և թույլ է լուսավորված։

Մանկական երկաթուղու սեփականատեր Սամվել Գևորգյանը համոզված է, որ թունելի ոչ բարվոք վիճակը չի խանգարում, որ ծնողներն իրենց երեխաներին զբոսայգի բերեն։

«Դե թունելը մերը չի, բայց դե եկողը գալիս է։ Էսքան ժամանակ վտանգավոր ինչ-որ բան չի եղել, որ դժգոհեն։ Ճիշտ է՝ կողտոտվում է՝ թուղթ են թափում, մյուս- մյուս, բայց 20 օրը մեկ, ամիսը մեկ բերում ենք, մաքրել ենք տալիս»,- ասաց Սամվել Գևորգյանը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930