Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը կից գործող խորհուրդներն անիմաստ են

Հունիս 08,2012 18:00

Վարչապետին հանգիստ թողեք, պետք չէ նրան ծանրաբեռնել կառավարությանը կից հազար ու մի խորհուրդների նախագահությամբ: Այսօր «Հայացք» ակումբում կոչ արեց գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միաժամանակ նշելով, որ շուրջ 30 խորհուրդների նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ վերլուծելով այդ խորհուրդների գործունեությունն ու կառուցվածքը, պարոն Մակարյանն այն եզրակացությանն է հանգել, որ այդ խորհուրդներն իրականում աջակցող գործառույթ չեն կատարում: Պարոն Մակարյանի խոսքերով, կառավարությանը կից գործող այդ խորհուրդները, որոնք պետք է որոշակի ռեֆորմների առաջարկ ներկայացնեն կառավարություն, կամ տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր, հեռու են այդ նպատակներից: Դրա պատճառներից մեկն էլ, ըստ պարոն Մակարյանի, այն է, որ այդ խորհուրդներում փոխանակ մասնավոր սեկտորից կամ քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ ներգրավվեն, հիմնականում պետական հատվածի ներկայացուցիչներն են: Գագիկ Մակարյանի խոսքերով` ստացվում է, եթե մենք հասարակության ձայնը չենք տանում ներքեւից դեպի վերեւ, ապա այդ խորհուրդները պետական կոնցեպցիայի թելադրող եւ հարկադրող ուղղվածություն ունեն:

Գործատուների միության նախագահը մեկ այլ մտահոգություն էլ հայտնեց. Ըստ նրա, Հայաստանը պետք է 2012-14 թվականներին 1 միլիարդ դոլար պարտք վերադարձնի,,սակայն, այս տարի կարծես թե ի վիճակի չէ վճարումներ կատարելու, ուստի պարտքը մարելու բեռն ընկնելու է 2013-14 թվականների վրա. «600 միլիոն դոլարը բաժին է ընկնում արժույթի միջազգային հիմնադրամին, սա զգալի գումար է, եւ այն մարելը հնարավոր է միայն տնտեսության զարգացմանն ուղղված շատ լուրջ եւ արագ խթանման պայմանների դեպքում: Պետք է ավելցուկ գումարներ կարողանանք  հայթայթել, իսկ դրա համար տնտեսությունը պետք է զարգանա, որպեսզի կարողանանք այդ գումարը ստանալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930