Թիվ 102 դպրոցի աղջիկների աղմկահարույց պատմությունը ավարտվեց նրանց հետ հոգեբանական զրույցներով: Աշակերտուհիների փոխադարձ հայհոյանքների ու ծեծի համար ոստիկանությունը խուլիգանության հոդված չտվեց, ինչպես ավելի վաղ ասել էր Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց, որ նրանց հետ խոսել են, աղջիկներն իրենք էլ հասկացել են իրենց սխալն ու զղջացել: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ աղջիկներից մեկն այնքան էր ամաչել կատարվածի համար, որ դեպքից հետո անգամ ինքնասպանություն էր ուզում կատարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև