The Dailymail փոխանցմամբ՝ այն կանայք, ովքեր սիրում են թե արհեստական, եւ թե բնական արեւայրուք ունենալ տարվա բոլոր եղանակներին, ըստ գիտնականների, սա գալիս է նաեւ նրանց կրքոտ լինելուց: Տղամարդկանց մեծամասնությունը խելքահան է լինում արեւայրուքով, թուխ մաշկ ունեցող կանանց համար, իսկ կրքոտ կանայք միշտ էլ տարբերվում են: Ըստ սոցհարցման տվյալների, որն իրականացվել է ԱՄՆ-ի 4 նահանգներում 21-40 տարեկան տղամարդկանց շրջանում, պատասխանելով հարցին՝ արեւայրուքով կանանց են նախընտրում, թե սպիտակամաշկ, տղամարդկանց 73 տոկոսը նշել է, որ նախընտրում է թուխ մաշկ ունեցողներին: Բացի այդ՝ տղամարդիկ հավելել են, որ թխամաշկ կանայք ավելի սեքսուալ են ու կրքոտ:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ