Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Այս տարվա բյուջեն չի ապահովվի

Հունիս 08,2012 17:18

Առաջիկա 7 ամիսների ընթացքում հարկայինն աշխատելու իր հին ոճով` մտնել` տուգանել, պատժել, գումարներ հավաքել, այն էլ` փոքր ու միջին ձեռնարկատերերին:  Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ`քանի որ կառավարությունը որոշել է բյուջեն 101 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հավաքագրել, իսկ տնտեսության մեջ առկա ստվերի դեմ պայքարելու  ոչ մի քայլ չի արվում, ուստի 101 միլիարդի մեծ մասն իր վրա է վերցնելու ՓՄՁ-ն: Պարոն Խաչատրյանը վերլուծելով իրավիճակը, նշեց. «Հասկանալի էր, որ 70 միլիարդը պետք է ապահովվեր հարկերի ավելացմամբ`հարկային նոր փաթեթով ու իհարկե գնաճով: Բայց գնաճ չկա, 0.5%-է, եւ 4.7% հարկերի գծով ավելացում: Եթե 101 միլիարդը բաժանենք 12 ամսվա կտրվածքով, ապա այդ դեպքում պետք է հավաքվեր մոտ 40 միլիարդ դրամ, բայց հավաքվել է 27 միլիարդ պակաս: Հայաստանի իշխանությունները ստվերը չեն ուզում կրճատել»: Պարոն Խաչատրյանի խոսքերով` եթե ստվերը չեն ուզում կրճատել, ոււրեմն հարկայինը նորից սկսելու է մտնել օբյեկտներ ու գումարներ հավաքել, հակառակ դեպքում լուրջ խնդիր կառաջանա` բյուջետային ծախսերը ապահովելու ուղղությամբ:  Վերլուծելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, տնտեսագետի ներկայացմամբ` բյուջեի ապահովման մեջ մեծ դեր ունեն նաեւ դրսից ստացվող վարկերը, որոնք այս տարի ձգձգվում են. «Արժույթի միջազգային հիմնադրամը 60 միլիոն դոլարը հետաձգել է…պատճառը մեր հարկային մաքսային բարեփոխումների դանդաղ ընթացքն է եւ թերությունները»: Երեկ կառավարությունում ֆինանսների նախարարը խոսեց տնտեսական աճի մասին: ՀԱԿ անդամի կարծիքով ընդամենը թվերի հետ խաղեր են: Վահագն Խաչատրյանի խոսքերով`«Ինչ է նշանակում 4.1% աճ, իրականում նորություն չէ, ասում են արդյունաբերության մեջ` 13% աճ, որից էներգետիկայի բնագավառում` 13%: Հիմնավորում են, որ եթե էներգետիկան աճում, է, ուրեմն տնտեսության արտադրողականությունն է աճում: Էներգետիկան աճում է հայ-իրանական այն նախագծի շնորհիվ, որով էլեկտրաէներգիա`գազի դիմաց փոխանակում են անում…շատ արտադրվում է եւ արտահանվում»: Կառավարությունը նաեւ հայտարարել էր, որ արտահանումն էլ է աճել` հանքարդյունաբերության շնորհիվ:Պարոն Խաչատրյանը այդ հանգամանքն էլ հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Իրականում ավելի մեծ քանակությամբ եւ արագությամբ հանքաքար է արտադրվել ու արտահանվել, որովհետեւ խնդիր էր դրված` որ պետք է որոշակի  քանակության դրամական արտահայտությամբ արտահանում ապահովել:  Բայց քանի որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնումներն անկում են ապրում, դրա համար, այդ բացը փակելու համար պետք է միանգամից քանակությունն ավելացնել: Երբ նայում ենք արտահանման ծավալները՝ մոլիբդենի, պղնձի խտանյութի, 4 ամսվա ընթացքում ապահովում է արտահանման ծավալների աճ: Նախորդ տարվա համեմատ, մինչեւ 13% աճ է տեղի ունեցել: Արտահանման կառուցվածքի մեջ ոչ մի նոր ճյուղ չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930