Մայրաքաղաքի բուժհիմնարկներում շարունակում են բուժում ստանալ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժած քաղաքացիները: Պլաստիկ վիրաբուժության ենթարկվածների մի մասը դուրս է գրվել արդեն: Այս պահի դրությամբ 6 քաղաքացի հիվանդանոցում է: Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ վիրահատության ենթարկվածների առողջական վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից տուժեց 154 քաղաքացի, որից մոտ 90-ը հոսպիտալացվել էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ