Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի վրա ճնշումնե՞ր են սկսվում

Հունիս 08,2012 16:47

Կոտայքի մարզի Արամուս հանայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը եւ համայնքապետարանի աշխատակիցները «կալանքի տակ են» հենց գյուղապետարանի շենքում: Այդ մասին Aravot.am-ին ահազանգեց ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը: «Մեզ համար անհասկանալի գործողություններ են իրականացվում, քանի որ փորձում ենք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում եւ ոստիկաններն անբարյացակամորեն մեզ թույլ չտվեցին ծանոթանալ իրավիճակին, նույնիսկ չթողեցին մուտք գործել շենքի տարածք՝ պատճառաբանելով, որ քննչական մարմիններն ինչ-որ գործողություններ են իրականացնում. ստուգումներ, թե՝ ի՞նչ,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նա նաեւ հավելեց, որ այս ամենը համընկել է գյուղապետի համար ողբերգական իրադարձության հետ՝ ծնողի քառասունքի արարողության: Հրայր Նիկողոսյանը վերջերս նաեւ ծանր վիրահատություն է տարել՝ սրտի ստենդավորման եւ նրան անգամ թույլ չի տրվում դուրս գալ, անհրաժեշտ դեղորայք վերցնել, աշխատակիցներին են խնդրել, որ բերեն: «Ինչ-որ  հետապնդումների հոտ է գալիս»,- ասաց Ուրիխանյանը՝ հավելելով, որ ոստիկանները անբարյացակամորեն մերժել են տեղեկատվություն տրամադրել նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարին՝ Էլինար Վարդանյանին: Իսկ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի ղեկավարը Ուրիխանյանի հետ հեռախոսազրույցում՝ խնդրանքին՝ պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում, ասել է, որ քննչական մարմիններն իրավունք ունեն գործել սեփական հայեցողությամբ: «Այդ ի՞նչ մի լուրջ եւ ծայրահեղ գաղտնիք կա, որ ԱԺ պատգամավորներից թաքցնում են իրողությունը եւ ընթացակարգը»,- վրդովվեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելեց, որ իրենք այնպես, ինչպես պաշտպանելու են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահը, այս դեպքում էլ պաշտպանելու են սեփական կուսակցի, համայնքի ղեկավարի եւ համայնքի շահը: Հարցին հետեւողական են լինելու եւ պատասխանատվության են կանչելու բոլոր այն անձանց, ովքեր այս պահին միգուցե ոչ իրավաչափ գործողություն են իրականացնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930