Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմական դիվերսիան «մանր-մունր» գործողությո՞ւն էր (Տեսանյութ)

Հունիս 08,2012 16:42

Aravot.am-ը ՀՔԴՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերում ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը վերջին օրերին իրականացված Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Պարոն Հարությունյանին հիշեցրինք Ստեփան Սաֆարյանի այն դիտարկումը, թե ՀԱՊԿ-ի պահվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ «այս ամենից հոտ չի գալիս, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմաքաղաքական գործընկերն է»: Խ. Հարությունյանը պատասխանեց. «Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ  նրա վեհաժողովը, ի վերջո ոչ էլ Ռուսաստանն այս դիվերսիոն գործողությունները չեն դիտում արտառոց մի բան 1994-ից հետո: Եվ այն, որ ՌԴ-ն կատարվածին արձագանքում է Լուկաշևիչի շուրթերով, նշանակում է, որ չեն ուզում այս միջադեպին մեծ կարևորություն տալ:Իրականում անհամեմատ ավելի բարդ իրավիճակներ են եղել, երբ հրետանին է աշխատել: Նույնիսկ ամերիկյան վերլուծաբաններն են ասում, որ լայնամասշտաբ գործողությունները բացառվում են, քանի որ կա ՀԱՊԿ հասկացությունը»:

Իսկ այն կարծիքը, թե այս միջադեպը ինչ-որ առումով կարելի է ՀԱՊԿ-ի փորձարկում համարել, Խ. Հարությունյանն այսպես է մեկնաբանում. «Թող ինձ ներեն, բայց ռազմաքաղաքական գործընկերության իմաստը փոքրամասշտաբ, մանր-մունր գործողություններին արձագանքելը չէ, այլ ամբողջ տարածաշրջանը կայուն, խաղաղ զարգացման հարթության վրա պահելն է: Եթե ամեն մի մանր-մունր գործողության արձագանքես, վաղը ձեր խոսքի գինն ու կշիռը էապես կարժեզրկվի: Որևէ ակնարկ չի կարող լինել, որ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ կանգնած է փորձության առաջ և չի դիմանում այդ փորձությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930