Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այսօր վարում է տեղեկատվական լուրջ պատերազմ». Արկադի Տեր-Թադեւոսյան

Հունիս 08,2012 16:31

Վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան շփման գոտում կատարվող իրադարձությունները բուռն քննարկման առիթ էր դարձել ոչ միայն իրական, այլեւ վիրտուալ կյանքում: Մի շարք օգտատերեր իրենց մտահոգությունն ու դատողություններն էին «հայտնում», որն էլ հաճախ հանգեցնում էր մյուս օգտատերերի պանիկայի դրսեւորմանը: Թե ինչպե՞ս կընթանա այս հակամարտությունը եւ ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց ներկայացնել Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) .«Ադրբեջանը այսօր վարում է տեղեկատվական լուրջ պատերազմ, ԶԼՄ-ները պետական մակարդակով կատարում են իշխանության հայատյացության և միակողմանի լուսաբանման պատվերը»: Ըստ բանախոսի` ռազմագիտության մեջ կան փորձագիտական հետազոտություններ, որոնք փաստում են, որ տվյալ երկիրը կհաղթի պատերզամում, եթե խաղաղ պայմաններում կարողանում է ապահովել երեք բաղադրիչների միասնությունը: Առաջին բաղադրիչը վերաբերվում է հասարակության կռվին` պատրաստ լինելու տրամադրության առկայությանը, երկրորդ բաղադրիչը` մարտունակ բանակն ու հրամանատարությունն է, իսկ վերջինը` գիտակից ղեկավարությունը: Միայն այս երեք բաղադրիչների առկայության դեպքում երկիրը կարող է հաղթանակած դուրս գալ պատերազմից:

Բանախոսը հաշվի առնելով վերջին երկու օրերին հայկական կողմից արված արժանի հակահարվածները` կարծում է, որ եթե հակառակ կողմը պատրաստ լիներ պատերազմի, ապա վերջին իրադարձությունները առիթ կդառնային պատերազմը վերսկսելու համար. «Հայկական բանակը ամենամարտունակն է ողջ Կովկասում, իսկ պատերազմը վերսկսելու պարագայում Հայաստանը հաղթանակած դուրս կգա»,-ասում է նա: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կկիրառվեն նորանոր տեխնոլոգիաներ եւ երկու կողմերում էլ մեծ կլինեն կորուստները, այնուամենայնիվ պատերազմի վերսկսման դեպքում հաղթանակող կողմ է համարում Հայաստանը:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930