Հուլիսի 8-ին Հայաստանի 16 համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններ են լինելու: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց ըստ ԱԺ խմբակցությունների: Ընտրություններում Հանրապետական կուսակցությունից կլինեն 11-ական, ԲՀԿ-ից՝ 8-ական, ՀԱԿ-ից՝ 2-ական , ՀՅԴ-ից, ՕԵԿ-ից եւ «Ժառանգությունից»՝ 1-ական նախագահներ ու քարտուղարներ:
Համայնքներից միայն Վերին Սասնաշեն համայնքում ընտրությունները կլինեն արտահերթ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այս համայնքում ընտրությունները պետք է լինեին աշնանը, բայց ժամանակից շուտ է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կընդունի հունիսի 9-ից 13-ը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ