Արդեն հայտնի է հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության միջին արդյունքը՝ այն 13,8 միավոր է: Հիշեցնենք, որ 2009-ին հայերենի միջին միավորը եղել է 11,4, 2010-ին՝ եւս նույնքան, իսկ 2011-ին՝ 12,88: Նկատենք, որ 2011-ի հայերենի թեստերն անհամեմատ ավելի հեշտ էին, քան նախորդ տարիներին, քանի որ հաշվի էր առնված այն հագամանքը, որ 12-ամյա կրթակարգին անցնելու արդյունքում՝ այդ տարի դպրոցները շրջանավարտներ չունեին, ուստի քննություն հանձնողները նախորդ տարիների ավարտածներն էին: Ի դեպ, վերջիններս գիտելիքներով չէին փայլում, ինչը բազմիցս փաստել են նաեւ ոլորտի պատասխանատուները:
Այս տարվա հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության բավականին բարձր միջին արդյունքը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ ամեն դեպքում շտեմարանը ապահովում է կանխատեսելի քննություններ, իսկ առաջադրանքները՝ հնարավոր ՙզուբրիտ՚:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև