Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարությունը. «Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները»

Հունիս 08,2012 15:51

Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խատման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետեւանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետեւանքով կան մարդկային զոհեր և ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները ետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության հերոսներ են։ Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին եւ իր զորակցությունը հայտնում սահմանամերձ գոտու բնակիչներին։

Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը։ Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն։

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաեւ ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու եւ լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930