razm.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի Սաբիրբաևի շրջանի Մուգան Գյանջալի գյուղի մոտակայքում՝ Սալյանի փրկարարական կետից 45 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Քուռ գետում խեղդված ադրբեջանցի զինծառայողի դին:
Ռամիզ Դիլավյար օղլու Ջաբրաիլովի մարմինը հայտնաբերվել է ԱԻՆ-ի փրկարար-ջրասույզների կողմից: Այն հայտնաբերվել է խեղդվելու վայրից 100 մ հեռավորության վրա: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հիշեցնում են, որ զինծառայողը զորակոչվել էր ապրիլին, սակայն առողջական խնդիրների պատճառով 20-օրյա արձակուրդ էր հատկացվել նրան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: