Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ հագնեն այս ամռանը աղջիկները. Խորհուրդ է տալիս դիզայներ Թերեզա Մինասյանը

Հունիս 08,2012 15:41

Ամառը դեռ նոր է սկսվել, բայց աղջիկներն արդեն հասցրել են տեղեկանալ, թե որոնք են այս ամռան ամենանորաձև հագուստները: Դե իհա՜րկե, նրանք այդ հարցում շատ բծախնդիր են:

20 – ամյա Լիլիթ Սարիբեկյանն, օրինակ, կարծում է, որ այս տարի ամենանորաձև գույնը նարնջագույնն է, այս մասին տեղեկացել է ինտերնետից. «Ես կարդացել եմ, որ ավելի նորաձև են դեղինի տարբեր երանգներն ու նարնջագույնը, և փորձում եմ ավելի շատ այդ գույնի հագուստ ընտրել», – ասում է նա:

Որոշ աղջիկներ իրենց գլխավոր խնդիրն են համարում նաև նորաձևությանը պարտաճանաչորեն հետևելը, ոմանք էլ պարզապես ավելորդություն են համարում այդ ամենն ու հագնվում այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: «Օրվա ընթացքում իմ ժամանակն այնքան էլ շատ չի, ու ես ուղղակի չեմ էլ հասցնում նորաձևության մասին տեղեկություններ փնտրել, բայց սիրում եմ էքսպերիմենտներ անել հագուստների վրա, ու ընկերներս ասում են, որ բավականին լավ է ստացվում դա ինձ մոտ, բայց կոնկրետ նորաձևության կայքերից, ամսագրերից չեմ հետաքրքրվում», – ասում է Մանեն:

«Այս ամառ շատ նորաձև են երկար կիսաշրջազգեստները», – «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց «Զատիկ ստուդիայի» դիզայներ Թերեզա Մինասյանը: Թեև գույներին այնքան էլ ուշադրություն չի դարձնում, որքան հագուստի ձևին, բայց նրա խոսքով՝ ավելի նորաձև են կարամելային գույներն ու շագանակագույնի բաց երանգները: Դիզայները շատ է կարևորում հագուստի հարմարավետությունը, և որ այն համապատասխանի աղջկան: «Շատ հաճախ գալիս են ու պատվիրում, օրինակ, Սիրոշոյի հագուստներից, կամ շոու բիզնեսի այլ հայտնիների, սակայն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում այդ հագուստը կսազի՞ արդյոք իրենց, – նշում է դիզայներն ու ավելացնում, -թեև երիտասարդների մոտ անցյալ տարիների համեմատ համարձակություն կա հատկապես գույների առումով, սևից դուրս են եկել, և սկսել են ավելի ճաշակով հագնվել»: Թերեզա Մինասյանը կարևորում է նաև աքսեսուարների ճիշտ ընտրությունը՝ այն համարելով հագուստը լրացնող տարրերից մեկը:

                                                                                         Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930