Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադեւոսյանի (Կոմանդոս) կարծիքով, այնքան էլ ճիշտ չեն մեկնաբանությունները, թե ԱՄՆ-ը քաջալերում է ադրբեջանական դիվերսիոն հարձակումները: Նրա խոսքերով, Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ հակամարտության կարգավորումը չպետք է լինի ռազմական գործողություններով, Ալիեւին բավարար է հասկանալու, որ Միացյալ Նահանգները դեմ է պատերազմին: Ու չնայած Ադրբեջանն էլ գիտի, որ պատրաստ չէ ռազմական գործողությունների, բայց շարունակում են աղմկել, գոռալ ու ցույց տալ, որ պատրաստ են պատերազմի:
Մեր հարցին, տարօրինակ չէ՞, որ ՀԱՊԿ –ն ադրբեջանական հարձակումների կապակցությամբ համապատասխան հայտարարությամբ հանդես չեկավ, պարոն Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Դե իրենք ցույց կտան, որ սա հիվանդացել է, սրա վրա պանել է ընկել, չեն ուզում գործողությունները ցույց տալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ