Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. Հայ-ադրբեջանական պատերազմից Հայաստանը կշահի

Հունիս 08,2012 14:50

Քանի դեռ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը քաջալերում են Թուրքիային ՝ չճանաչելով ցեղասպանությունը, քաջալերում են Ադրբեջանին՝ չճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ: Այսօր «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով, այս պահին պատերազմի վերսկսման վտանգ չկա, որովհետեւ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դիմակայելու ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններին. « Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իրեն չի հաջողվի պատերազմական գործողություններով հարց լուծել: Սա ընդամենը Թուրքիայի կողմից կազմակերպված պրովոկացիաներ են, որոնք խնդիր ունեն Միացյալ Նահանգներին ցույց տալ, որ Թուրքիան է փորձում Կովկասում գլխավոր դերակատարություն անել»:

Բայց հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում, պատգամավորը վստահ է, որ Հայաստանը միայն շահելու է. «Մենք կազատագրենք Նախիջեւանը, եւ դա թույլ կտա մեզ բացել երկաթգիծ դեպի Իրան ու զերծ կմնանք հսկայական ծախսերից, որը պետք է անենք, որ կառուցենք Հայաստան-Իրան երկաթգիծը ՝այն բարդագույն ռելիեֆով, որը կա Սյունիքում: Այն դեպքում, երբ գիծը կա, եւ այդ գիծն անցնում է Հայաստանից բռնազավթված Նախիջեւանի տարածքով»:

Պատգամավորի համոզմամբ, ԱՄՆ ու ԵՄ երկրների քաղաքականությունը քաջալերում է Ադրբեջանի ռասիստական, նվաճողական քաղաքականությանը. «Երեւի ժամանակն է որ ՀԱՊԿ-ն ու Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի ղեկավարությունը հանդես գան համապատասխան հայտարարությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանի սահմանները ենթարկվում են հարձակումների, ունենք զոհեր, եւ ՀԱՊԿ-ն ունի այստեղ դերակատարություն, նաեւ Ռուսատանի ռազմակայանը, որը վերջին պայմանագրով պարտավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ ցանկացած երկրի հարձակողական գոծողությունների ժամանակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930