Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Բաթումի գնացքի կառավարական վագոնով գնալը` մոտ $1000 արժե

Հունիս 08,2012 14:40

Ամառային սեզոնով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործը բացվում է: Հունիսի 15-ից սեզոնը կբացվի: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում, այս մասին հայտնեց ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: Նրա հավաստմամբ, նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի լուծված է վագոնների հովացման հարցը, բացի այդ գործում է բուֆետ: Անվտանգության առումով էլ ուղեւորները կարող են չանհանգստանալ, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիները» ձեռք է բերել լաբորատորիա, որն, ինչպես տնօրինության պետն է ասում, «ճանապարհին հայտնված կամ մոտ գտնվող ցանկացած, անգամ` ծառը, համակարգչում ցույց է տալիս»: Երեւան-Բաթումի չվերթի տեւողությունը 3 ժամով կրճատվել է` դառնալով 16 ժամ:
Նշենք, որ նախորդ տարիներին շատ ուղեւորները դժգոհում էին վագոնների սանիտարահիգիենիկ վիճակից: Տնօրինության պետն ասաց, որ այդ հարցը նույնպես լուծված է: Պարոն Մովսիսյանի տվյալներով, յուրաքանչյուր գնացք կարող է ունենալ 17 վագոն եւ տեղափոխել 648 ուղեւոր: Ընկերությունը հույս ունի, որ այս տարի, իրենց ծառայությունից կօգտվի 50 հազար մարդ, նախորդ տարվա` 42 հազարի փոխարեն:
Գնացքի տոմսերը, հունվարի 12-ից սկսած, ինտերնետային վաճառքով էլ կլինի:
VIP`կառավարական վագոնով երթեւեկելու տոմսն արժե 370 հազար դրամ` միայն մի ուղղությունը: Այն ունի խոհանոց, հյուրասենյակ, լոգասենյակ` տաք ու սառը ջրով: Սովորական պայմաններով երթեւեկելը ուղեւորի վրա կնստի 10-ից 14, 16 հազար դրամ:
Հուլիսի 1-ից գործելու է նաեւ Երեւան-Սեւան-Շորժա Էկետրագնացքը: Մինչեւ Սեւան տոմսն արժե 500 դրամ, Շորժա` 700 դրամ: Գնացքը կուղեւորվի Երեւանի «Ալմաստ» կառամատույցից:
Ընկերությունը մի նորամուծություն էլ է արել. ցամաքային ճանապարհով Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կարող են Ռուսաստանի ցանկացած երկրամասի գնացքի տոմս գնել Հայաստանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930