Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը ադրբեջանցիներին հիշեցնում է Ղուրանը. «Ով քամի է ցանում՝ փոթորիկ կհնձի»

Հունիս 08,2012 14:26

Ադրբեջանի դիվերսիոն վերջին գործողությունների հետ կապված այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց. «Պետք է հիշեցնել ադրբեջանական տաքգլուխներին, թե Ղուրանի մարգարեությունը ինչ է ասում՝ ով քամի է ցանում, նա փոթորիկ կհնձի: Կարծում եմ՝ մենք ականատես կլինենք փոթորիկ հնձելուն: Ադրբեջանցիները իրենց հաշիվ պիտի տան, որ այն, ինչ ունեն, կորցրել են, ստատուս քվոն ավելի լավն է, քան այն իրավիճակը, ինչ մենք ունեինք պատերազմից առաջ, նաեւ հասկանում ենք, որ վերջնական լուծումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Պատերազմն էլ պետք չի անպայման, որ Ադրբեջանը սկսի: Իրեղեն պատերազմի դեպքում նրանք կունենան այնպիսի կորուստներ, որ ընդհանրապես հղի է պետականության կորստով: Իսկ իրենք մտածում են, որ կորցնելու բան չունեն»:

ԳԽ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանի մեկնաբանությամբ. «Ադրբեջանը փորձում է դիրքավորվել, ենթադրելով, որ ով ինչ ունի փաստացի՝ այնպես էլ սահմանը կգցվի, քարտեզի պրոբլեմներ են այնտեղ եղել: Օր օրին կորուստներ են լինելու՝ առանց երկկողմանի արդյունքի: Ցավալի է, որ խաղաղ պայմաններում զոհեր են լինում: Ի՞նչ ինֆորմացիա մենք գիտենք պետական մարմիններից: Ես տեղյակ եմ, որովհետեւ այդ շրջանները լավ գիտեմ: Արդյո՞ք արժեր այն մանեւրները, որոնք կատարվում են: Չեմ կարծում, որ թե հայկական, թե Ադրբեջանի օֆիցիալ կողմը տալիս է ճիշտ ինֆորմացիա: Միջազգային կառույցները նայենք ինչ են ասում՝ որ պետք է խաղաղություն լինի ու վերջ: Եթե լիներ Ադրբեջանի բացարձակ դիվերսիա, ագրեսիա, հատկապես ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն կարող էին այդ ինֆորմացիան ունենալ՝ նրանք լռում են: Մեր դաշնակից Ռուսաստանն ինչ է ասում՝ եթե վերցնենք կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը, այնտեղ կետ կա, որ Հայաստանում կողմերը պետք է հանձաժողով ստեղծեն, ուսումնասիրեն հնարավոր ագրեսիան… Ես ընդունում եմ կոմպետենտ մարդու հայտարարությունը, որ մենք պաշտպանության գծի հետ կապված խնդիրներ ունենք, եւ մեր ՊՆ-ն պետք է այդ ուղղությամբ քայլեր անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930