Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի ռեժիմի խախտումը հաճախացել է, սակայն մարտական գործողություններ չկան

Հունիս 08,2012 14:23

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երևակայության արդյունք: Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը և օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որևէ կերպ չի ազդել և չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա:

ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել