Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Հարությունյանը ներկայացրեց զորակոչիկներին վերաբերող նորություններն ու օրենքում կատարված փոփոխությունները

Հունիս 08,2012 13:56

«2009 թվականից գործում է զորակոչային հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման եւ լուծման հարցերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նշելով, որ վերջին 5 զորակոչերի ընթացքում ստացել եւ քննարկել են  212 դիմում-բողոք, իսկ այս զորակոչի ընթացքում, քննարկվել է 22-ը, այսօր՝ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կանդրադառնան եւ 7-ին:

«Զորակոչն ընթանում է բնականոն հունով, սակայն կան նորություններ եւ փոփոխություններ: Օրենսդրական առումով փոխվել է հետեւյալը. նախկինում ամրագրված էր, որ զորակոչերն անցկացվում է տարին երկու անգամ, այժմ այս դրույթը փոխվել է, եւ հնչում է հետեւյալ կերպ.  զորակոչն անցկացվում է  նախագահի կողմից, նրա հրամանագրով սահմանված ժամկետներում: Այս օրենսդրական փոփոխությունների հիման վրա նախագահի ապրիլի 23-ի հրամանագրով սահմանված է, որ գարնանային զորակոչն անցկացվելու է մայիսի 22-ից մինչեւ հուլիսի 30-ը, ինչն էլ կապված է 12-րդ դասարանցիների քննությունների հետ: Փոփոխություն է մտել նաեւ զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետում՝ կապված բնակավայրին մոտ ծառայության հանգամանքի հետ: Նախկինում սահմանված էր, որ բնակավայրին մոտ ծառայության շառավիղը 100 մետր է, այժմ՝ 150 է: Մի փոփոխություն էլ արվել է բնակավայրին մոտ ծառյությունից օգտվելու խնդրում. նախկինում այս արտոնությունից օգտվում էին միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները, որոնք ունեին անչափահաս քույր կամ եղբայր,  այժմ կօգտվեն նաեւ այն միակողմանի զորակոչիկները, որոնք  ունեն  ոչ միայն անչափահաս, այլեւ չափահաս  քույր կամ եղբայր»,- տեղեկացրեց Հարությունյանը:

«Եհովայի վկաների» բանակում չծառայելու մասով էլ՝ Հարությունյանը նշեց, որ

յուրաքանչյուր  ՀՀ քաղաքացի պետք է նախ եւ առաջ  իր քաղաքացիական պարտքը համարի ծառայել զինված ուժերում, մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Իսկ եթե ինչ-ինչ համոզմունքներից ելնելով չեն ցանկանում զինված ուժերում ծառայել, ապա կա այլընտրանքային ծառայություն, իսկ ընդհանրապես հրաժարվելու դեպքում ենթարկվում են քրեական պատասխանատվության:

Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների պարագայում  էլ Հարությունյանը նշեց, որ լինում են դեպքեր երբ տղաները զորակոչվում են առողջական խնդիրներով, բայց ըստ նրա՝ «բանակին իրոք պետք չեն հիվանդ զինվորներ եւ պետք է  մի քանի անգամ անդրադառնալ զորակոչիկի առողջության գնահատման չափանիշներին: Բայց կա պաշտպանության նախարարի 175 հրամանը, որտեղ սահմանված են չափանիշներ, որի կիրառմամբ էլ իրականացվում է առողջական որոշակի խնդիրներ ունեցող զորակոչիկների ծառայությունը»,-եզրափակեց Հարությունյանը::

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930