«Կան պատահական գեներալներ, կան աթոռի տակ սողացող գեներալներ, ես ճանաչում եմ»,- անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին ու մեր բանակի խնդիրներին՝ այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը կոչ արեց գեներալների մասին, ընդհանրապես ուսադիրով մարդկանց մասին հարգանքով խոսել:
Փորձագետներն ասում են, որ տարածաշրջանի ռազմական բալանսը խախտվում է, ուստի հարցին՝ ռեալ պատերազմի վտանգ կա՞ ապագայում, Վահան Շիրխանյանը պատասխանեց՝ հաշվի առնելով, որ գործ ունենք Ալիեւի պես խելագարի հետ, հնարավոր է, բայց տրամաբանորեն անհնարին է, որովհետեւ դրա նախադրյալները, դրսի սանկցիան Ադրբեջանը չունի. «Բանակի ուժը առաջինը մարտական ոգին է: Եթե բանակում մարտական ոգի չկա, ամենաժամանակակից զենքը ոչ մի արդյունք չի տա:
Ադրբեջանի բանակը պարտված է եւ հոգեբանությունը պարտվածի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև