Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը

Հունիս 08,2012 13:35

Կոնկրետ ոչինչ հայտնի չէ: Ցանկալի է, որ ապագա նախարարն առնվազն տեղյակ լինի երկու ոլորտների հոգսերից ու պայքարի դրանք լուծելու համար:

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ ամենահավանական թեկնածուն Վիկտոր Դալլաքյանն է: Բայց այս օրերին Վիկտոր Դալլաքյանի հետ կապ հաստատել հնարավոր չէ, քանի որ, ինչպես ինքն է հայտարարել, հանգստանում է: ԱԺ նախկին պատգամավորը նախկինում վոլեյբոլիստ է եղել եւ մարզական կարգ ունի: Նա «Մանկապատանեկան սպորտի մասին օրենքի» հեղինակն է, 2008 թվականից՝ ՀՖՖ գործկոմի անդամ, մասսայական սպորտի եւ երիտասարդության խնդիրների հետ առնչվող մի շարք օրինագծերի ստեղծման ակտիվ մասնակիցը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930