Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մուրադխանյանը երեկ իմացավ իր որոշման մասին

Հունիս 08,2012 13:26

Ինչպես «Aravot.am»-ը տեղեկացրել էր, ՄԻԵԴ կայացրած որոշմամբ՝ Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածը, եւ ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004 թվականից 2007 թվականը անօրինական կերպով է կալանքի տակ պահվել: Տեղեկացրել էին նաեւ, որ Հայաստանի կառավարությունը պարտավորվելու է ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանին որպես փոխհատուցում վճարել 6000 եվրո:

«Ի՞նչ հիմքով է պարտվել Հայաստանի Հանրապետությունը, եւ արդյոք նշված գումարն արտացոլո՞ւմ է դիմումատուի պահանջն ամբողջությամբ», գործընթացին մոտ կանգնած աղբյուրը «Փաստինֆո» գործակալության հարցերին պատասխանել է, որ «Ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունից դիմումատուն պահանջել է 100 000 եվրո՝ որպես նյութական վնաս եւ 250 հազար եվրո՝ որպես բարոյական կամ ոչ նյութական վնաս: Ընդհանուր առմամբ, այս գործով դիմումատուն երկրից պահանջել է 350 հազար եվրո: Դրա դիմաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է միայն 6000 եվրոյի պահանջը՝ կառավարության առարկությունների հիման վրա»: Նույն աղբյուրի համաձայն, որոշում կայացնելու համար հիմք են ծառայել ոչ թե պետական մարմինների գործողությունները, այլ միայն օրենսդրության անկատարությունը եւ դրա անհամապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:

Տեղեկացանք, որ Ա. Մուրադխանյանն իր օգտին կայացված ԵԴ որոշման մասին իմացել է միայն երեկ՝ կնոջից, հեռախոսազանգի միջոցով:

Ա. Մուրադխանյանի փաստաբանը, չի բացառվում, որ հանդես գա մամուլի ասուլիսով:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930