Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «ԲՀԿ-ն դեռ չի ունեցել հնարավորություն՝ հստակ արտահայտելու, աշխատելու է ընդդիմադի՞ր դաշտում, թե՞ իշխանական»

Հունիս 08,2012 12:09

Այն, որ ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը սխալվեց իր կանխատեսումներում եւ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չդարձավ, իր՝ Ալեքսանդր Արզումանյանի սրտովն էր: «Ես կարծում եմ, որ դա նոր ինտրիգ մտցրեց եւ հետաքրքրացրեց կյանքը: Ամեն ինչ շատ միապաղաղ էր ընթանալու: Այս իրավիճակն ինչքան անկանխատեսելի լինի՝ այնքան հետաքրքիր է, նոր մոտեցումներ կլինեն»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով ԲՀԿ-ի՝ իրական ընդդիմադիր լինելու եւ 2013-ին նախագահի սեփական թեկնածուով հանդես գալու  հավանականության մասին հարցին, ասաց բանախոսը:

Ալեքսանդր Արզումանյանը նաեւ նկատեց. «ԲՀԿ-ն դեռ չի ունեցել հնարավորություն՝ հստակ արտահայտելու, այնուամենայնիվ, աշխատելու է ընդդիմադի՞ր դաշտում, թե՞ իշխանական: Ըստ ԱԺ կանոնակարգի, ԲՀԿ-ն նիստի ժամանակ պետք է հայտարարությամբ հանդես գա: Նիստը կլինի՝ կտեսնենք»: Այլ մեկնաբանությւոններ Ալեքսանդր Արզումնյանն այս թեմայով չի անում, գերադասում է սպասել, տեսնել ԲՀԿ-ի հետագա պահվածքը, այլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության աստիճանը. «Նախընտրական փուլում ԲՀԿ-ի պատգամավորները դիմել են ՍԴ, այլ պատգամավորների հետ՝ ընտրացուցակների հարցով: Նման հարց եղել է չորրորդ գումարման ԱԺ-ի օրակարգում: Վստահ եմ, որ հինգերորդում էլ կլինի. այ այդ ժամանակ՝ կուսակցությունը, որն ամիսներ առաջ դիմել էր ՍԴ, կպաշտպանի՞ այդ նախաձեռնությունը, թե՞ ոչ: Դա շատ հետաքրքիր հարց է, պատգամ՝ ապագա գործողությունների համար»:

Դիտարկմանը՝ խոշոր գործարարը կարո՞ղ է ընդդիմադիր լինել, բանախոսը հակադարձեց, որ ինքը խոշոր գործարար երբեք չի եղել, բայցեւ հարցի ենթատեքստում էլ արձանագրեց, որ հայաստանյան բիզնես-միջավայրը հնարավորություն չի տալիս՝ լինել շատ սկզբունքային ընդդիմադիր եւ պահել բիզնեսը: Եվ քանի որ մեզ հոգեհարազատ է ռուսաստանյան մոդելը՝ մատնացույց արեց ՌԴ ամենախոշոր գործարարին՝ Խոդորկովսկուն, ով արդեն քանիչ տարի է սեփական երկրում բնակվելու հնարավորություն չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930