Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի լղոզված արձագանքը կոգեւորի Ալիեւին

Հունիս 08,2012 12:06

 Հատված ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցից:

 Հիլարի Քլինթոնի իներտ արձագանքը իր տարածաշրջանային այցի օրերին Ադրբեջանի սադրիչ դիվերսիաներին եւ մասնակցությունը Ստամբուլում «Ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ֆորումին» համահո՞ւնչ են:

-Ճիշտ ու ամբողջական պատասխանի համար անհրաժեշտ է աշխարհաքաղաքական որոշակի վերլուծություն կատարել:
Կարծում եմ, Ադրբեջանը իր սադրիչ քաղաքականությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ տրամադրում է սեփական տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններ նախապատրաստելու համար: Իսկ եթե Արեւմուտքը ռազմական գործողությունների անցնի, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրելու է նաեւ այդ նպատակով:
Ադրբեջանը փորձում է օգտագործել այս հանգամանքը Արցախի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար: Հայաստանում եւ Ադրբեջանում Քլինթոնի գտնվելու օրերին Հայաստանի դեմ ոտնձգություններ սանձազերծելու միջոցով Ալիեւը փորձեց հասկանալ, թե Միացյալ Նահանգները որքանով է իրեն աջակցում, որքան է պատրաստ հանդուրժել: Ցավոք, ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ էլ ԱՄՆ-ն ադրբեջանական դիվերսիաների նկատմամբ անհրաժեշտ հստակ դիրքորոշում առ այսօր չեն արտահայտել, Ադրբեջանի ագրեսիան չի դատապարտվել:
Այս իրավիճակը շատ վտանգավոր է, քանզի եթե Ադրբեջանը հստակ մեսիջ ստանար Մինսկի խմբից կամ ԱՄՆ-ից, որ «չի կարելի», անթույլատրելի է նման գործելակերպը, պաշտոնական Բաքուն ավելի զուսպ կլիներ: Իսկ Արեւմուտքի այս լղոզված արձագանքը միայն կոգեւորի Ալիեւին, եւ ադրբեջանական ագրեսիան առավել լայնածավալ կարող է դառնալ:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930