Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական ուժերը, մեր հաշվարկներով, կորցրել են առնվազն 47 զինվոր»

Հունիս 08,2012 11:53

Հատված «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի հարցազրույցից

   -Մեր պաշտպանության նախարարությունը բարձրաձայնում է վերջին միջադեպերի ընթացքում զոհված մոտ երկու տասնյակ ադրբեջանցի դիվերսանտների մասին, ադրբեջանական աղբյուրները «հայտնում» են, թե հայկական կողմը 40 զոհ է տվել։ Ի՞նչ է կատարվում իրականում։ 
-Հունիսի 4-ի դիվերսիոն գործողությունից հետո, որի ընթացքում մեր բանակը տվեց 3 զոհ, 5 հոգի վիրավորվեց, ադրբեջանական ուժերը, մեր հաշվարկներով, կորցրել են առնվազն 47 զինվոր (ինչո՞ւ եմ ասում առնվազն 47 զինվոր՝ որովհետեւ ինչ-որ բան մեզանից կարող էր վրիպել, եւ շատ հնարավոր է, որ վրիպել է, բայց այն, ինչ ասում եմ՝ տարբեր բաց եւ փակ աղբյուրներից ճշտված թիվ է), մենք ունենք 1 զոհ։
Այս թիվը, անկեղծ ասած, ինչ-որ չափով ինձ բավարարում է, թեեւ, կրկնում եմ, յուրաքանչյուր զոհված զինվոր անդառնալի կորուստ է մեզ համար. ինչպես նշել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով ադրբեջանցի դիվերսանտների գործողություններին, «չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը», որովհետեւ դրանք մեր երեխաներն են. մեր մեծ երեխաները, որոնք պաշտպանում են մեր փոքր երեխաներին։
Միշտ ասել եմ, նորից պետք է կրկնեմ՝ մեր ամեն զոհի, սահմանի ուղղությամբ արձակված ամեն գնդակի դիմաց Ադրբեջանի տասնյակ ընտանիքներ պետք է ստանան դագաղներ։
Սա ոչ միայն չի մեծացնում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, այլեւ ճիշտ հակառակը՝ մարում է պատերազմի սպառնալիքը։ Անդրկովկասյան թուրքերը՝ արդբեջանցիները, առաջնորդվում են իրենց իսկ հեղինակած սկզբունքով. այն ձեռքը, որը չես կարողանում կտրել, համբուրիր եւ դիր ճակատիդ։
Նրանք պետք է հասկանան՝ մե՛նք պետք է նրանց հասկացնենք, որ ո՛չ այսպիսի փոքրիկ կամ ամենօրյա ընդհարումներով, ո՛չ մեծ պատերազմով, մեր ձեռքը կտրելու հնարավորություն չունեն։ Մեր մեկ զոհի դիմաց՝ 47 զոհ հակառակորդի կողմից. սա կարելի է արդեն համարել համարժեք պատասխան անդրկովկասյան թուրքերի ռազմատենչ նկրտումներին, չնայած եթե հաշվի առնենք նաեւ հունիսի 4-ին մեր տված 3 զոհը՝ դեռ անելիքներ ունենք այդ ուղղությամբ։
Սա է միակ ձեւը՝ պատերազմի վերսկսման միտքը նույնիսկ արմատախիլ անելու նրանց գլուխներից։
 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930