Հունիսի 8-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ում` Արշալույս գյուղի մոտ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 32 ՏՕ 862 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդ` 1976 թ. ծնված Երվանդ Առաքելյանը և ուղևոր` 1975 թ. ծնված Արթուր Ծատուրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
ԱԻՆ