Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի խոսնակ. «Կայունությունը եւ վերահսկողությունը պահպանվում են»

Հունիս 08,2012 11:00

Հատված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, ադրբեջանական դիվերսիոն խումբը նախօրեին նաեւ ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերից մեկն էր փորձել ներթափանցել, որի հետեւանքով հայկական կողմը մեկ գոհ ունեցավ։ Այս պահին շփման գծում ի՞նչ իրավիճակ է։

 

– Իրավիճակը  բոլոր  ուղղություններով վերահսկելի է եւ վերահսկելի է միշտ։ Խուճապի կամ այլ տրամադրություններ չկան։ Ուղղակի նման դեպք է եղել, վատ դեպք է, բնական է, նույնիսկ մեկ զինվորի կորուստը մեզ համար ողբերգություն է, բայց, ընդհանուր աոմամբ, կայունությունը եւ վերահսկողությունը պահպանվում են։

Արտասահմանյան մամուլում հրապարակումներ եղան, որ Հիլարի Քլինթոնը

զանգահարել է Սպիտակ տուն եւ ասել, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, այսօր էլ Սաբինա Ֆրեյզերն է

նման հայտարարություն արել, այստեղ էլ քաղաքական գործիչներն  ասում ենոր իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է։ Հնարավո՞ր է, որ այս ամենը վերածվի լայնածավալ պատերազմի։

– Չեմ կարծում։ Ընդհանրապես, պատերազմի  տրամաբանությունը  հետեւյալն  է՝ սովորական ագրեսորը պետք է ամեն ինչ անի,  որպեսզի  քողարկի  իր  հիմնական հարվածի ժամանակն ու տեղը։ Բայց Ադրբեջանը ոչ միայն չի քողարկում, այլեւ ստիպում է, որպեսզի հայկական կողմերը է՛լ ավելի զգոն եւ է՛լ ավելի պատրաստված լինեն։ Նման դեպքում սպասել լայնածավալ

հարձակման, իմ կարծիքով, տրամաբանական չէ։  Ադրբեջանը կսկսի պատերազմը միայն մեկ դեպքում. եթե համոզված լինի, որ կարող է շատ կարճ ժամանակում ջախջախել Արցախին եւ Հայաստանին, այսինքն, նրա պատերազմական ռազմավարությունը հիմնված է բլից-քլիքի՝ մեկ հարվածի վրա, որը հաղթական պետք է լինի։ Երկարատեւ պատերազմին Ադրբեջանը պատրաստ չէ եւ պատրաստ չի էլ լինելու, քանի որ այն բազմազգ պետություն է, այնտեղ կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, եւ երկարատեւ պատերազմի ժամանակ այդ ազգերը՝ շատ մեծ հավանականություն կա, որ կարող են ոտքի կանգնել եւ իրավիճակը օգտագործել՝ իրենց կարգավիճակը բարձրացնելու՝ ընդհուպ մինչեւ Սդրբեջանի կազմից դուրս գալու գործընթացը։ Եվ երկրորդ, պատերազմի վրա աչք չի փակի միջազգային հանրությունը եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսինքն՝ գերտերությունները։ Նաեւ պահպանվում է ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մի քանի հանգամանքը թույլ է տալիս ասել, որ դեռեւս նրանք լայնածավալ պատերազմին պատրաստ չեն եւ չեն գնա դրան։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930