Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշենում» դատաքննությունը կհետաձգվի

Հունիս 08,2012 10:37

Այսօր ժամը 12-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտագնա նիստ էր հրավիրել Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Վոլոդյա Գրիգորյանի նախագահությամբ: Պետք է լսվեր ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու բողոքը:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արսեն Արծրունին դիմել է դատարանին՝ հետաձգել դատական նիստը, քանի որ միայն երկու օր առաջ է ստացել մեղադրողի ճառի արձանագրությունները եւ դեռ չի հասցրել նախապատրաստվել իր ճառին:

Aravot.am-ի տեղեկություններով, այս գործով ներգրավվելու է նաեւ Արսեն Արծրունու երկրորդ ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Ռշտունին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930