Սահմանադրական դատարանը քիչ առաջ գրավոր ընթացակարգով վիճարկվող թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մանուել Գասպարյանի գործով մտավ խորհրդակցական սենյակ: Մանուել Գասպարյանի ներկայացուցիչն էր նրա եղբայրը՝ Արթուր Գասպարյանը, որը Aravot.am-ին հայտնեց, որ պահանջել է անվավեր ճանաչել թիվ 3 ԸԸՀ-ի 20-Ա եւ 23-Ա որոշումները եւ ԱԺ մեծամասնական ընտրակարգով այդ ընտրությունները համարել չկայացած:
Այս գործով զեկուցողն է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, որը մինչ խորհրդակցական սենյակ գնալը՝ հայտնեց, որ ԱԺ պատգամավորության թեկնածուն միջնորդություն է ներկայացրել որի «անվանումը չի համապատասխանում դատավարության բովանդակությանը: Նա պարզաբանում է պահանջում, որ իրավասու մարմին պիտի դիմի»: Ըստ ՍԴ անդամի, նման գրություն չպիտի ուղղվեր ՍԴ:
Նշենք, որ Արթուր Գասպարյանը ուշացումով ներկայացավ դատական նիստերի դահլիճ:
Այս գործով պատասխանող էր ճանաչվել թիվ 3 ԸԸՀ նախագահի տեղակալ Սեյրանյանը եւ ԿԸՀ-ի իրավաբանական բաժնի պետ Նունե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այս տարածքում հաղթող է ճանաչվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ստեփանյանը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ