Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատգամավորը սպասում է թուրքական հետաքննության ավարտին

Հունիս 08,2012 10:29

Երեկ լուր տարածվեց, որ թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Վանի քաղաքապետ Քայաին, նրան մեղադրելով Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ։ Այս տեղեկությունը մեզ համար հետաքրքրական էր այնքանով, որ Հայաստանում առաջիկա օրերին սպասում էին նրա այցին։ Վանի քաղաքապետին Հայաստան էր հրավիրել ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը, ով, նախորդ տարի լինելով Վանում, քաղաքապետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Վանում բացել Հայկական մշակութային կենտրոն։ Երեկ մենք փորձեցինք պարոն Ախոյանից ճշտել, թե նա ինչպես է վերաբերվում այս ձերբակալությանը։ «Ինձ համար եւս այս ձերբակալությունն անակնկալ էր, քանի որ մենք նրան հրավերք էինք ուղարկել գալու Հայաստան, որտեղ ավելի կոնկրետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվեր Հայկական մշակութային կենտրոնի բացման վերաբերյալ։ Սակայն անակնկալ լուր ստացա, որ քաղաքապետը ձերբակալված է։ Հույս ունեմ, որ թյուրիմացությունը կպարզվի, եւ նա ազատ կարձակվի»։

Մենք պարոն Ախոյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ այս ձերբակալությունն առնչվի ոչ թե Քրդական աշխատավորական կուսակցության, այլ հայկական կազմակերպությունների հետ ունեցած կապերին։ Հնարավո՞ր է, որ նրան կալանավորել են Վանում Հայկական մշակութային կենտրոնի բացմանը խոչընդոտելու համար։ «Ես չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, մանավանդ նման բան պնդելու համար ոչ մի ապացույց չունեմ։ Սպասենք-տեսնենք, թե ինչ կպարզի հետաքննությունը»:

«Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930