Տավուշցիների հայրենակցական միությունը՝ «Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը» հունիսի 7-ին հայտարարություն է տարածել, նշելով, թե ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն անհանգստացնում են, որ պատերազմ սկսվելու դեպքում հայրենակցական միավորման ղեկավարները պատրաստ են համախմբել աշխարհում սփռված տավուշցիների հնարավորությունները եւ «հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «Տավուշի սահմանապահ բրիգադ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով»:
Հայրենակցական միավորման նախագահ Սերյոժա Բարսեղյանը ծննդով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Նա մարզի սահմանամերձ գյուղերում բարեգործական միջոցառումներ է իրականացրել, հագուստի, գրենական առարկաների օգնություններ բաժանել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև