Գերմանացի ֆրիդայվեր Թոմ Սիտասը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել: Նա ջրի տակ շունչը պահած մնացել է 22 րոպե 22 վայրկյան: 35-ամյա Սիտասը անցած շաբաթ մրցել է աշխարհի արդեն նախկին ռեկորդակիր, բրազիլացի Ռիկարդո Բախիի հետ, որի ցուցանիշը՝ 20 րոպե 21 վայրկյան, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
«Extrem-life.ru»-ն գրում է, որ Սիտասը սուզվելուց առաջ օրգանիզմում մետաբոլիզմը դանդաղեցնելու նպատակով հինգ ժամ ոչ մի սնունդ չի օգտագործել, իսկ հետո մի որոշ ժամանակ բալոնից միայն մաքուր թթվածին է շնչել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ