Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի քիչ ռեալիստ եղեք». Երկնքում հայտնված ՉԹՕ-ի շուրջ քննարկումները շարունակվում են (Տեսանյութ)

Հունիս 08,2012 01:48

«Էսօր վերջապես եկան». Ֆեյսբուքի «Եկեք հրավիրենք ինապլանիծյանիներին» միջոցառման մեջ այսպիսի գրառում էր թողել Անահիտ Մուշեղյանը: Այս հայտարարությունը նա արել է Youtube-ի օգտատատեր` Պողոս Սարգսյանի կողմից տեղադրված սիրողական տեսահոկլովակից հետո: Այնտեղ երեւում է մի անհասկանալի, օդային, այլմոլորակայինների թռչող ափսեին շատ նման մի առարկա:
Թռչող ափսե է՞ր, թե` ոչ: Պատասխանը կարող են տալ միայն մասնագետները: Մինչդեռ քննարկումները սոցցանցում չեն դադարում: Որոշները կարծում են դա այդպես է, ուրիշներն էլ չեն հավատում:
Օրինակ` օգտատեր Էլիզ Գինեցյանը կատակել է, ասելով, որ այլմոլորակայինները եկան, բայց ուշացած, իսկ Արամ Հայրապետյանն էլ գրել էր. «Մարդիկ, ի՞նչ պարտադիր է, որ այլմոլորակայիններ եղած լինեն, շատ հանգիստ կարար ռազվեդչիկ իստրիբիտել եղած լիներ: Մի քիչ ռեալիստ եղեք»:
Տեսահոլովակի մեկնաբանություններում հանդիպեցինք նաեւ այսպիսի գրառում. «Ուրեմն այլմոլորակայինի հավատացած հայեր ջան, ՉԹՕ-ն իրականում ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր՝ Տոպոլ Մ, իսկ էն ժապավենաձև ուզոռը, որ վերջում տեսանք ուղղակի այն պահն էր, երբ այն ճեղքեց անցավ մթնոլորտի ստրատոսֆերայի սահմանը.»
Ասեմ, որ ստորև բերված հոլովակը սիրողական ոճի է եւ ընթացքում օգտագործվող բառերի, արտահայտությունների համար «Առավոտ երիտասարդական» պատասխանատվություն չի կրում:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930