Լրահոս
Օրվա լրահոսը

Գազավորված ըմպելիքները վնասակար են սեռական առողջությանը

Հունիս 07,2012 23:24

Գազավորված ըմպելիքներն առաջացնում են սեռական խնդիրներ. այս մասին զգուշացնում են բրիտանացի հետազոտողները: Փորձարկումների արդյունքում վերջինները պարզել են, որ օրական 2 լիտր գազավորված ըմպելիք՝ մասնավորապես «կոկա-կոլա» խմող տղամարդկանց  մոտ աստիճանաբար կորչում է սեռական ցանկությունը:  Հետազոտությունն անցկացվել է 19-29 տարեկանների շրջանում եւ տեւել է մեկ ամիս: Պարզվել է, որ գազավորված ըմպելիքները, որոնցից շատերը, իբրեւ թե բարձրացնում են տոնուսը, դանդաղեցրել են սեքսով զբաղվելու  ցանկությունը` սեռական հարաբերություն ունենալը վերածելով դժվար պրոցեսի: Այն տղամարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ 2 լիտրից ավելի կոկա-կոլա են խմել, ամսվա ընթաքում ավելի քիչ սեռական ցանկություններ են ունեցել, քան նրանք, ովքեր իրենց սննդակարգից առավելագույնս  նվազեցրել են գազավորված ըմպելիքների քնակն ու այն օգտագործել հազվադեպ:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930