Երեւանյան մի շարք այգիներում տեղակայված կարուսելներից չօգտվելու կամ որոշ կարուսելների քիչ շահագործումն ըստ աշխատակիցների պատճառաբանության անվտանգության նկատմամբ վախն է. «Չեն օգտվում հիմնականում վախի պատճառով: Շատ ծնողներ վտանգավոր են համարում եւ չեն նստեցնում»,-ասում է Լունապարկի աշխատակիցը:
Այս մասով Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանն ասում է, որ Հայաստանում կա գրանցված 114 կարուսել, որոնցից 78 –ը` Երևանում , դրանցից 93-ը արդեն իսկ անցել են փորձաքննություն, իսկ մնացածի փորձաքննությունը ընթացքի մեջ է.«Փորձաքննություն անցկացվում է տարին մեկ անգամ` գարնանը , իսկ տարվա ընթացքում անընդհատ զննումներ են անցկացվում: Այս տարվա փորձաքննությունը ցույց է տվել, որ վիճակը լավացել է և ավելի պատշաճ ձևով է իրականացվում հսկողությունը»: Նույն կենտրոնի փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն էլ ավելացնում է, որ եթե սխալ փորձաքննության հետեւանքով որեւէ դժբախտ դեպք գրանցվի, դրա համար նախատեսվում է 500 հազար դրամ տուգանք:
Այնինչ հարցման ընթացքում պարզ դարձավ, որ խնդիրն ավելի խորքային է: Երեխաներին այգով պտտելու եւ կարուսելներից չօգտվելու հիմնական պատճառը ոչ այնքան վախն է, կամ վտանգավոր լինելը, որքան տոմսերի արժեքը: Շատ ծնողներ չունենալով հնարավորություն ստիպված են լինում երեխայի մեջ հետաքրքրություններ արթնացնել այլ առարկաների նկատմամբ. «Գները մատչելի չեն: Երկու փոքրիկներիս հաճախ եմ բերում այս այգի, չնայած կարուսելներ նստեցնելու հնարավորություն չունեմ»,-ասում է 30-ամյա Արեւիկ Պետրոսյանը: Քանի որ երեխաները փոքր են եւ միայնակ նստեցնել չի կարող, իսկ այս դեպքում մեկ կարուսելից օգտվելու համար նվազագույն հաշվարկներով այն կարժենա 600-800դրամ, ապա այն լուրջ խոչընդոտ է ինչպես Արեւիկի, այնպես էլ շատ ծնողների համար: Իսկ մեր օրերում դժվար է երեխայի ցանկությունները բավարարել մեկ կարուսելով: Ծնողները հույս են հայտնում, որ մի օր կվերանայվի տոմսերի արժեքը եւ կդառնա ավելի մատչելի հասանելի դարձնելով իրենց բալիկներին:
Եթե ծնողների դժգոհությունը արտահայտվում է տոմսերի անմատչելիությամբ, ապա երիտասարդները դժգոհում են հենց կարուսելներից. «Գնի համեմատ չես ստանում այն հաճույքը, որը կուզենայիր ստանալ: Օրինակ «Մեծ շղթան» պետք է լավ բարձր լինի եւ արագ, բայց եւ՛ ցածր է, եւ՛ դանդաղ: Այնպիսի տպավորություն է ասես «Փոքր շղթան» ես նստել»,-ասում է 19-ամյա Նարե Գրիգորյանը:
Քրիստինա Միրզոյան