Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն դե ՞մ կքվեարկի կառավարության ծրագրին

Հունիս 07,2012 17:19

Առաջիկա օրերին նոր խորհրդարանի դատին կներկայացվի կառավարության ծրագիրը: Ըստ քաղաքագետների՝ կախված՝ ինչպես կքվեարկեն խորհրդարանական ուժերը’ մասնավորապես ԲՀԿ-ն’ կբացահայտի, թե ինչ պայմանավորվածություններ կան քաղաքական ուժերի’ մասնավորապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ:

Այս առթիվ զրուցեցինք ԲՀԿ պատգամավոր,  տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ:

– Պարոն Մելքումյան, մամուլում գրվեց, որ խորհրդարանական երեք ուժեր’ ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն հնարավոր է դեմ քվերակեն կառավարության ծրագրին : Հնարավո ՞ր է ԲՀԿ-ն էլ միանա իրենց :

– Ոչ մի բան բացառված չի: Մինչեւ չլինի պաշտոնական ծրագիրը, որ տեսնենք’ ինչ ծրագիր է, մենք դրա մասին չենք կարող խոսել : Կլինի ծրագիրը, կքննարկենք, այդ ժամանակ կտեսնենք :

– Եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկի կառավարության ծրագրին, չե ՞ք կարծում, որ կստացվի ԲՀԿ-ն համաձայնության մեջ է Հանրապետականի հետ առանց կոալիցիոն հուշագրի եւ կոալիցիա չկազմելն ընդամենը ֆիկցիա էր :

– Եթե մենք մասն չենք կազմում այս կառավարությանը, ուրեմն մենք այլընտրանք ենք, բայց կառուցողական այլընտրանք ենք : Կլինեն լավ բաներ, կասենք լավ էր, կլինեն վատ բաներ’ կասենք վատ էր : Եթե մաս չենք կազմում կառավարությանը, պետք է լուրջ քննարկենք, նոր որոշում ընդունենք :

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930