Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Հայոց բանակը գիտի, թե քանի հոգի ու ինչպիսի լեշեր քաշ կտա Ադրբեջանը»

Հունիս 07,2012 17:18

«Հայաստանի կոմունիստական կուսակցութունը միշտ դատապարտել է ու հիմա էլ խիստ դատապարտում է Ադրբեջանի այդ սադրիչ գործողությունը, որն ուղղված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այնպես որ, դրանով նա ոչնչի չի հասնի: Ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը կարող ուժ է, բայց ինքն ամենավախկոտն է, որովհետեւ վախկոտության նշան է քնած զինվորի վրա հարձակվելը ինչպես Հունգարիայում, այնպես էլ հիմա»,- Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների եւ Չինարի գյուղի վերջին դեպքերն այսպես մեկնաբանեց Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը:

Ըստ ՀԿԿ առաջնորդի, Ադրբեջանին թող չթվա, որ իր համար ամեն ինչ կարելի է եւ ինքը ամեն ինչի կհասնի. «Մենք պաշտպանել ենք ու պաշտպանում ենք Հայոց բանակի բոլոր գործողությունները` այդ սադրիչ գործունեության դեմ եւ գտնում ենք, որ Հայոց բանակը է’լ ավելի շեշտակի, ավելի մասշտաբային եւ ավելի խորքային պետք է պատասխան տա Ադրբեջանին»:

Չինարի գյուղի դեպքերի կապակցությամբ այսօր կազմակերպված երթի մասնակիցները պահանջում էին դադարեցնել միջազգային բանակցությունները, գտնելով, որ դրանք անիմաստ խոսակցություններ են: Այս առնչությամբ պարոն Թովմասյանը պատասխանեց. «Երբեք միջազգային բանակցությունները դադարեցնել չի կարելի, որովհետեւ յուրաքանչյուր փխրուն խաղաղությունն անգամ ավելի բարձր է, քան թե պատերազմները: Դրա համար Հայաստանի ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային հանրությունը լրիվ տեղեկատվություն ստանա, թե ինչպես են ադրբեջանցիներն աշխատում իրենց կեղտոտ մեթոդներով` Հայաստանին ներքաշելով պատերազմի մեջ: Այնպես որ, Հայաստանը, հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, երբեք ու երբեք պետք չի, որ այդպիսի մեթոդների գնա»:

Մեկ սպանված հայ զինվորի փոխարեն 10 թուրք սպանելու առաջարկի հետ կապված՝ պարոն Թովմասյանն ասաց. «Մեկ զինվորի փոխարեն ոչ մեկը չի կարող հաշվել, թե քանի զինվոր կլինի: Այնպես որ, Հայոց բանակը գիտի՝ ինչպիսի հակահարված կտա եւ քանի հոգով կտա, ինչպիսի լեշեր քաշ կտա Ադրբեջանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930