Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, մանկավարժ, նկարչուհի Սիլվա Ասատրյանը, որը դատապարտվել էր 9 տարվա ազատարզրկման՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, երկու օր է, ինչ ազատության մեջ է:
Սիլվա Ասատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց. «6,5 տարի գտնվել եմ անազատության մեջ: Արդեն «ուղղվել» եմ եւ հետեւաբար, ինձ կիսաբաց ռեժիմից հանել են բաց ռեժիմի: Այսինքն, ողջ օրը լինելու եմ կալանավայրից դուրս, աշխատելու եմ, իսկ երեկոյան գնալու եմ քրեակատարողական հիմնարկ»:
Սիլվա Ասատրյանն իր անազատության տարիներին ստեղծագործել է, նա մասնակցել է ամենամյա մրցույթների:
Կարդացեք նաև