Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Բադեյանը ՀՅԴ գործչին «բանի տեղ դներ»՝ զրպարտության համար դատի կտար

Հունիս 07,2012 17:11

Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված Մանվել Բադեյանի մասին նույն ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ թեկնածու Արտաշես Նիկոյանը պարբերաբար հրապարակում էր, թե Բադեյանի համար դռնեդուռ ընկած ձայներ են հավաքում. «Ժողովրդին խաբում են, որ հավաքած անձնագրերի համարներով կարող են իրենց ստուգել, ճնշում են գործադրում: Հանրապետականի մեծամասնական թեկնածուն անունով է տեղացի, բայց այստեղ ընդհանրապես չի եղել, միայն 1999-ի ընտրապայքարին է եկել- գնացել»:

ՀՅԴ թեկնածուի ասածների մեջ ճշմարտություն կա՞ր, ինչու՞ չէիք արձագանքում՝ Aravot.am -ի այս հարցին պարոն Բադեյանը պատասխանեց. «Օրինակ եւ որեւէ ապացույց չներկայացրեց, այդ մեղադրանքներին, իհարկե, մերկապարանոց մեղադրանքներ էին: Դրանք ավելի շատ նման էին զրպարտությանը, եւ եթե այդ թեկնածուին բանի տեղ դնեի, նրան կհետապնդեի հենց այդ հարթության վրա: Ես այդ մարդուն լուրջ մարդ չեմ համարում , դրա համար էլ անդրադարձ էլ չունեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930