Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին ամենաշատը հոգեբանական, ամենաքիչը՝ սեռական բռնությունների են ենթարկում (Տեսանյութ)

Հունիս 07,2012 16:59

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ինտենսիվ աշխատում է երեխաների նկատմամբ բռնությունները կանխարգելելու ուղղությամբ:.«Ամենակարեւորը, եթե նախորօք տեղեկացնում եք ընդունում եք համապատասխան օրենսդրական, ենթաօրենսդրական ակտեր, հետո հասարակությանը տեղեկացնում եք ՝ այ այս դեպքերը պատժելի ու անհանդուրժելի են հասարակության մեջ, այ դա կանխարգելման ամենամեծ ձեւն է»,- Aravot.am-ին ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:

Չնայած երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ վիճակագրություն չկա, բայց փոխնախարարը վստահեցրեց՝ բռնությունները չեն աճել, դրանց մասին ավելի հաճախ են սկսել բարձրաձայնել:

Պարոն Բերիկյանը նաեւ ասաց, որ ոչ պաշտոնական ուսումնասիրությունները այնպիսի դեպքեր են բացահայտել, երբ մասնագետներն էլ են դժվարացել տարբերակել երեխայի նկատմամբ դա բռնությո՞ւն է, թե՝ ոչ. «Հայաստանում գյուղական բնակավայրերում 14-18 տարեկան երեխաները մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին, մենք դա բռնություն համարե՞նք, թե՝ ոչ, երբ մեծ մասամբ այդ մասնակցությունները կամավոր են»:

Փոխնախարարի խոսքերով, ընտանեկան բռնությունների հարցում էլ են դժվար կողմնորոշվում՝ ծնողը նկատողությո՞ւն էր արել, թե՞ բռնություն գործադրել: Նա ասաց, որ այս բոլոր հարցերը հստակեցնելու համար նախարարությունն այս պահին էլ է աշխատում «Ընտանեկան բռնությունների» մասին օրենսդրական նախագծի լրամշակման վրա: Այն համապատասխանեցրել են միջազգային չափորոշիչներին եւ աշնանը պատրաստվում են ԱԺ տանել:

«Զանգակատուն» հ/կ-ի ուսումնասիրությունների համաձայն, երեխաների նկատմամբ ամենակիրառելին հոգեբանական բռնություններն են, հետո ֆիզիկականն ու տնտեսականը, իսկ ամենաքիչը՝ սեռական բռնությունները: Հ/կ-ի Երեւանի մասնաճյուղի համակարգող Նաիրա Քերոբյանի խոսքերով, երեխաներին բռնության են ենթարկում ե՛ւ հայրերը, ե՛ւ մայրերը հավասարապես: Նա ասաց, որ իրենց կազմակերպության Մեծամորի ու Երեւանի մասնաճյուղերից յուրաքանչյուրը տարեկան մոտ 120 ընտանիքի հետ է աշխատում: Այդ ընտանիքներից մոտ 40 տոկոսի մոտ երեխաների նկատմամբ բռնություններ են կիրառվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930