Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Կրիվոպուսկով. Ղարաբաղը հայկական հող է

Հունիս 07,2012 16:40

Այսօր Երևանի պետական համալսարանը հյուրընկալել էր ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին: Վերջինս նախ դասախոսություն կարդաց հայ-ռուսական արդի հարաբերությունների մասին, ապա պատասխանեց իրեն ուղղված հարցերին:
«Ռուսաստանը միշտ էլ կարեւորել է Հայաստանի հետ ունեցած իր կապերը, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական եւ կրթական ուղղություններով: Այս թեմաները երբեք դուրս չեն գա ուշադրությունից,- ասում էԿրիվոպուսկովն ու ավելացնում,- Մենք իրար հետ կապված ենք ամուր պատմական կապերով: Ռուս-հայկական հարաբերությունների ընթացքում երբեք ընդհանուր սահման չի եղել, հակառակը` նրանց բաժանել են լեռները, սարերը: Պատմության մեջ չեն եղել այնպիսի պետություններ, որ այդ դեպքում կապված լինեն: Երբեք ռուսները  կամ հայերը չեն խաբել իրար: Դա, իհարկե, մի շարք պաշտոնյաների շնորհիվ է: Ես երբեք չեմ հոգնում պատմել մյուսներին, թե որքան գեղեցիկ, հաճելի վայր է Հայաստանը»:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչպիսին է իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցում, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդականը պատասխանեց. «Ղարաբաղը հայկական հող է: Ղարաբաղցիները, ի տարբերություն մյուսների, երբեք չեն հեռացել իրենց հայրենիքից: Այսօր այնտեղ հայերի մաքուր գենոֆոնդ է ապրում: Դեռ այն ժամանակվանից են ադրբեջանցիները ցանկացել  փոքրիկ ցեղասպանություն անել, բայց հայերը պաշտպանել են ոչ միայն իրենց պատմությունը, այլեւ իրենց տունը»:
Ռուսաստանը միջնորդ է ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտի հարցում եւ կողմ է խնդրի խաղաղ լուծմանը: Բնախոսն էլ կոչ է անում ադրբեջանցիներին` դադարեցնել դիպուկահարների կրակոցները ու ապրել հանգիստ:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930