Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը նոր նկարահանվող «Լիզան ու Դիքը» ֆիլմում մարմնավորելու է Էլիզաբեթ Թեյլորին: Դերասանուհու ընտրության հարցում ռեժիսորները շատ են տատանվել, բայց վերջապես եկել են այն եզրահանգման, որ Լինդսի Լոհանը «ամենահաջողված» Թեյլորն է, կամ՝ ինչպես նշել է ռեժիսորը՝ Լինդսը իր միջոցով վերակենդանացրել է Թեյլորին:
Կերպարանափոխվելուն պես նա աննկարագրելի ձեւով նմանվել է Էլիզաբեթին:
Ֆիլմը Թեյլորի կյանքի մասին է: Ակնկալվում է, որ այն մեծ աղմուկ կբարձրացնի հասարակության շրջանում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ